Պետք է օր առաջ հանձնվեն
13:30 ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երկրում ստեղծված իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որպեսզի հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի եւ զնված հարձակում կազմակերպած անձիք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը եւ օր առաջ որոշում կայացնեն հանձնվելու մասին: Նա նշեց, որ իրավապահ մարմինները արհեստավարժ են գործում: «Բարձր եմ գնահատում: Հանդուրժողականության մթնոլորտը, որը ցուցաբերում է ոստիկանությունը, բարձր է: Միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ կարող են լինել առանձին դրվագներ, որոնցում ոստիկանությունը ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորի», - ասաց Ա.Մինասյանը: Խոսելով զինված խմբի անդամների մասին, նա ասաց, որ «այդ գործողությունները կազմակերպել են տղաներ, ովքեր իրենց կյանքն են ներդրել նաև Արցախյան պատերազմում»: «Նրանք ևս պետք է ողջախոհություն դրսևորեն: Անհանդուրժողականությունը դարձել է այն աստիճանի, որ մարդիկ մտածում են, թե քաղաքական խնդիրները կարելի է լուծել այդ ձևով», - ասաց Արծվիկ Մինասյանը: Նա, այնուամենայնիվ, նշեց, որ եթե մանրամասն քննություն իրականացվի իրավասու մարմինների կողմից, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակի կողմից, ապա համոզված է, որ կարող է առանձին դրվագներ, դեպքեր լինեն, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ և ոչ համաչափ դրսևորում: "Երբ առանձին դրվագներում տեսնում էինք, որ ակնհայտ սադրիչներ կան, որոնք հրահրում են բախումներ, այդ մարդիկ նաև վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են իրականացնում",-ասաց նա:
