Թրամփը գովել է Էրդողանին
ԱՄՆ նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը New York Times–ին տված հարցազրույցում գովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական ապստամբությունը ճնշելու համար, РИА Новости-ն: «Ես շատ բարձր եմ գնահատում, որ նա կարողացավ իրավիճակը իր ձեռքը վերցնել ու շրջել իրադարձությունների ընթացքը: Ոմանք ասում են, որ այդ ամենը հենց նրա կողմից էր հրահրված, բայց ես այդպես չեմ կարծում»,- ասել է միլիարդատերը:
