Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը կրկին բաց նամակ է հղել. պահանջները նույնն են

Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է բաց նամակ հղում իրավասու պետական մարմիններին՝ պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ  Արդարադատության գեներալ-մայոր պարոն Ա․Օսիկյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալՎոլոդյա Ավետիսյանից   Բաց Նամակ Հարգելի պարոն Օսիկյան, ս/թ-ի հունիսի 18-ին ես բաց նամակով դիմել էի ՀՀ Ազգային ժողովի Պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանին և Արդարադատության համակարգի ղեկավարներին, բարձրացնելով մի շարք հարցեր, որոնք վերաբերվում էին դատապարտյալների իրավունքների մասսայական ոտնահարումներին արդարադատության իրականացման ոլորտում։ Մասնավորապես խոսքը գնում էր պատժից պայմանականորեն վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացներին։ Իմ նամակի կապակցությամբ քրեակատարողական վարչությունից ստացել եմ գրավոր պատասխան, որտեղ պարզաբանվում է, որ բարձրացված հարցերը կարգավորվում են ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և այլն: (Միայն այսքանը): Հարգելի պարոն Օսիկյան, ոչ միայն ես, այլև հազարավոր դատապարտյալներ քաջ ծանոթ ենք վերը նշված օրենսգրքերին և հրամանագրերին, մեզ պետք չէ նրանց մասին հիշեցնել, մեզ պետք է հստակ պատասխան, թե ինչու տարիներ շարունակ այդ օրենքները չեն գործում, կամ էլ գործում են միայն հատ ու կենտ ընտրյալների համար։ Բայց չէ որ օրենքի առաջ բոլորը հավասար են (ՀՀ Սահմանադրություն)։ Դուք լավ գիտեք, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելուց դատապարտյալների միայն 1% է անցնում “ անկախ “ հանձնաժողովի թրի տակից, մնացածը բոլորովին անհասկանալի պատճառներով դուրս են մնում այդ գործընթացից: Փաստորեն հանձնաժողովի անդամները բացարձակ անվստահություն են տածում ոչ միայն դատապարտյալների, որոնցից ոչ մեկին անձամբ չեն ճանաչում, այլև նրանց դրական բնութագրող հիմնարկության ղեկավարության նկատմամբ: Հարգելի պարոն Օսիկյան, մեր խորին համոզմամբ, բարձրացված հարցերի շուտափույթ լուծումը ոչ միայն հազարավոր դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցն է այլև ողջ համակարգի պատվի խնդիրը: Հուսով ենք, որ այս կապակցությամբ ՀՀ Արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց խոստումները չեն մնա իրենց դարակներում որպես վերջին նշանակության երևույթ: Վ․ Ավետիսյան Բաց նամակը ձեռագիր տարբերակով՝ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am