Լիրան փլուզվել է
haqqin.az-ը գրում է ,որ ներդրողները շարունակում են ազատվել թուրքական ակտիվներից, քանի որ քաղաքական ռիսկերը նրանց համար չափազանց բարձր են: Լիրան նորացրել է պատմական նվազագույնը, իսկ երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումը միայն վատացրել է իրավիճակը: Երեկ երեկոյան Թուրքիայի վարկային վարկանիշը նվազեցնելու S&P-ի որոշումից հետո լիրան 1 դոլարի դիմաց կազմել է 3,08, ինչը նվազագույնն է 2015թ. սեպտեմբերի ի վեր: Ներկայում փոխարժեքը գրեթե չի փոխվել, թուրքական արժույթը վաճառվում է 3,075-ի սահմաններում:
