Այն ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում անթույլատրելի է. Հովիկ Աբրահամյան
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ կարճ անդրադարձավ հուլիսի 17-ին Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը: Հովիկ Աբրահամյաննը հայտարարեց, որ գրոհի ընթացքում սպանվել է ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Վարչապետը կառավարության անդամների անունից ցավակցեց Վանոյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ տեղի ունեցածը անթույլատրելի եւ դատապարտելի է, քանի որ բռնությամբ հնարավոր չէ հասնել իրական փոփոխությունների: “Այն ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում անթույլատրելի է, այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է, եւ իշխանությունը ամեն ինչ անելու է իրավիճակին լուծում տալու համար”,- հայտարարեց Աբրահամյանը:
