Քաղաքացիները պահանջագիր ներկայացրին ՀՀ իշխանություններին
22:08 Խորենացի փողոցում հավաքված ՀՀ քաղաքացիներն իշխանություններին չորս կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել. 1.Բացել ինֆորմացիոն դաշտը. Մենք «Սասա ծռեր»-ի տղաներից պետք է տեղեկություն ունենանք, իրենք պետք է կարողանան ինտերնետով շփվել: 2. Բացել բանակցությունների դաշտը: Ժողովուրդը պետք է տեղյակ լինի բանակցություններից, ամեն ինչից: 3.Պետական մակարդակով պահանջում ենք դադարել հերոսների խմբին անվանել ահաբեկիչներ: 4.Սննդի հարցը. պետք է պահանջենք, որ մեր մարդը, իրենց հարազատ մեկը, երբ հարկավոր լինի, սնունդը տանի, հասցնի իրենց եւ հետ գա: Սրանք ակցիայի մասնակիցները համարեցին հրատապ պահանջներ: Եվ հայտարարեցին, որ այսօրվա ակցիայի ժամանակ քննարկելու են՝ որքան ժամանակ են տրամադրելու իշխանությանը. «Ժամանակ տանք, որ պատասխան տան, եթե համաձայն են, լավ, եթե ոչ, սկսում ենք պայքար, ընդվզումներ»,- հայտարարեցին ակցիայի ժամանակ:
