Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տալիս ուտելիքը հանձնել
21.45 Նիկոլ Փաշինյանը հավաքված ցուցարարներին տեղեկացրեց, որ լուրջ է «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցնելու հարցը։ «Սասնա» ծռեր»-ի անդամները համաձայնվել են, որ իրենց ուտելիք տանի անձամբ Նիկոլ փաշինյանը, որը պետք է պատահական որևէ խանութից գնումներ կատարի և տանի ՊՊԾ։ Սակայն վերջինս չի կարող ուտելիքն անձամբ տեղ հասցնել, քանի որ ոստիկանական պատից չի կարող նես մտնել։ Նիկոլ Փաշինյանն այդ հարցով խոսել է Երևանի ոստիկանապետ Աշոտ կարապետյանի հետ, վերջինս նրան ասել է, որ հարցը քննության փուլում է։ Նոր մարդկանց խմբեր են գալիս Խորենացի փողոց, զուգահեռաբար ավելանում են նաև ոստիկանները։ Ի դեպ, դեռ չի որոշվել հավաքված սննդամթերքի հարցը։ Հիշեցնենք, որ այսօր հանրային քննարկում է եղել և ակտիվիստները որոշել են սննդամթերք գնել և ուղարկել ՊՊԾ գնդում գտնվողներին։ Նիկոլ Փաշինյանը սակայն հրաժարվեց սնունդը հանձնելու առաքելությունն ստանձնել, ասելով, որ միայն իր գնած մթերքը կարող է տեղ հասցնել, իսկ այլոց գնածները չի կարող՝ անվտանգության և վստահության նկատառումներից ելնելով;
