«Զինված խումբը մարտական զենք է տվել ոստիկաններին,օդ են կրակել,հարգել զոհված սպայի հիշատակը».Նիկոլ Փաշինյան.տեսանյութ
«Ոստիկաններին «Սասնա ծռեր» խմբի անդամները լիցքավորված մարտական զենք են տվել, և նրանք իրար հետ համատեղ օդ են կրակել ու զինվորական կարգով հարգել են գնդապետ Վանոյանի հիշատակը: Այս ֆոնին լրատվության մեջ հնչում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այս իրավիճակի ոչ ուժային հանգուցալուծմանը: Կարծում եմ, որ նման շեշտադրումները չեն նպաստում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը»,- այս մասին Խորենացի փողոցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորն անդրադարձավ նաև երեկ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպին ու նշեց, որ երկու բնակիչներ անցնում են հարուցված քրեական գործով. «Կա հավանականություն, որ նրանք կձերբակալվեն ու կկալանավորվեն: Այս իրավիճակը մեծ լարվածություն է առաջացացրել Սարի թաղում, պետք է զերծ մնալ լարված իրավիճակներ ստեղծելուց»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
