Զինված խմբի տղաները հարգել են զոհված սպայի հիշատակը
21:10 Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն այսօր լիցքավորված զենք են տվել իրենց կողմից պատանդ վերցված ոստիկաններին, նրանք կրակել են: «Այսօր ապրիլի 17-ի միջադեպի ժամանակ զոհված ոստիկան Արթուր Վանոյանի հուղարկավորության արորողությունն էր, և Սասնա ծռեր խմբի անդամները, Վալերի Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը և այնտեղ գտնվող մյուս երկու ոստիկաններն իրար հետ հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին: Օսիպյանին, Եղիազարյանին ու մյուս երկու ոստիկաններին Սասնա ծռեր խմբի անդամները զենք են տվել, և նրանք համատեղ օդ են կրակել ու զինվորական կարգով հարգել գնդապետ Վանոյանի հիշատակը: Այսինքն՝ ոստիկաններին այսօր լիցքավորված զենք է հանձնվել»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այս տեղեկությունն իրեն փոխանցել են «Սասնա ծռեր» խմբի անդամները: Պատգամավորն ասաց, որ այս ֆոնին լրատվությունում հնչում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում խաղաղ հանգուցալուծմանը:
