RIA Novosti-ն անդրադարձել է Հայաստանում և Ղազախստանում ծավալվող իրադարձություններին:
Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ գրեթե միաժամանակ դրամատիկ իրադարձություններ սկսեցին ծավալվել Հայաստանում և Ղազախստանում: Եվ դժվար թե այդ իրադարձությունները լինեն զուգադիպության արդյունք, եզրակացնում է հոդվածագիր Պավել Իվանովը:
Հոդվածում գրված է.
«Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, գրեթե զուգահեռաբար, Հայաստանում եւ Ղազախստանում սկսեցին դրամատիկ իրադարձություններ զարգանալ, եւ, դժվար թե, սա պարզապես զուգադիպություն է:
Թուրքիայում տեղի ունեցած ռամզական հեղաշրջման փորձն ավելի տաքացրեց առանց այդ էլ հեղափոխության ու իշխանափոխության մտքերով լցված տաք գլուխները, ինչպես նաեւ առիթ հանդիսացավ նրանց համար, ովքեր միշտ պատրաստ են սառը հաշվարկով օգտագործել ժամանակակից աշխարհի բարդ իրադրությունների կոնֆլիկտային պոտենցիալը: Նախկին ԽՍՀՄ տարածքում անկայունության նոր օջախներ են ի հայտ գալիս: Թուրքիայի դեպքերից հետո գրեթե միաժամանակ սկսեցին դրամատիկ իրադարձություներ զարգանալ Հայաստանում եւ Ղազախստանում: Երկու երկրներում էլ արյուն թափվեց: Այս 2 դեպքերի ընդհանրությունն այն է, որ զենքը կիրառվել է գործող իշխանության ներկայացուցիչների դեմ:
Այդ 2 դեպքերի ընդհանրությունն այն է, որ զենքն ուղղված է եղել գործող իշխանության ներկայացուցիչների դեմ:
Ղազախստանն իր աշխարհաքաղաքական դիրքով, տարանցման հնարավորություններով և Ռուսաստանի հետ սերտ կապերով շատ կարևորագույն երկիր է նրանց համար, ով ցանկանում է մասնատված տեսել բազմաթիվ հակամարտության օջախներով լի եվրասիական տիրույթը:
Այստեղ հանգամանքների տարօրինակ զուգադրությամբ՝ ԴԱԻՇ-ի և Արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի շահերը շատ հարցերում համընկնում են:
Հայաստանում, ի դեպ, սակագների բարձրացման դեմ վերջին բողոքի ցույցերը նույնպես փորձեցին փոխակերպել հակակառավարական շարժման: Այն ժամանակ չստացվեց, սակայն այն ուժերը, որոնք շահագրգիռ են, որ այդ պետությունը կտրվի Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միությունից, նորանոր ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ:
Ըստ փորձագետների՝ եւս մեկ երկիր, որն ուշադրության կենտրոնում է պահվում որպես հեղափոխության պոտենցիալ թիրախ, Ադրբեջանն է: Հետեւաբար, Ռուսաստանի հարեւան երկրների իշխանությունների համար զգոնությունը թուլացնելը հավասարազոր է մահվան»:
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը