Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի 95 անդամ հեռացվել է պաշտոններից
Ստամբուլի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի 95 անդամ հեռացվել է պաշտոններից: Այս մասին հայտնում է Haber Turk հեռուստաալիքը: Թուրքիայի կրթության բարձրագույն խորհուրդը արգելել է երկրից հեռանալ Թուրքիայի բուհերի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, պահանջել է արտերկրում գտնվող թուրք դասախոսներին անհապաղ վերադարձնել Թուրքիա, ինչպես նաև սառեցրել է բուհերում բոլոր նշանակումները:
