«Ո՞վ է այդ ազգային հերոսը, Մանվելը, թ՞ե Սեյրանը».Վահան Արծրունի.տեսանյութ
«Եթե Ժիրայր Սէֆիլյանը, ազգային հերոս լինելով, եթե այդ որակական նիշի վրա կանգնած տղերքը, որոնց ազգն ընդունել է՝ որպես ազգային հերոս, պատմական իրադարձությունների որոշակի գնահատականների ներքո՝ որակվեն որպես տեռորիստ, ապա ո՞վ է ազգային հերոսը՝ Մանվե՞լը, Սեյրա՞նը:Ո՞վ է այդ ազգային հերոսը»,- այս մասին Հայելի ակումբում ասաց երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների մասին: Երգահանը նշեց, որ կառավարությունը պետք է «գլուխ ջարդի», թե ինչպես ազգին հանի այս կոլապսային իրավիճակից, և ոչ թե՝ այդ խմբավորման գործողություններին որակավորումներ անի ու ժամանակ ձգի: «Տղերքը, այո՛, ռադիկալ են, այո՛, զենքով են մտել, բայց մտել են որոշակի ապագայի տեսլականով, այսինքն՝ կյանքի որակը փոխելու ուղերձ կա իրենց մոտ:Իշխանությունն ի՞նչ է առաջարկում: Ենթադրենք՝ այս տղերքին նեյտրալիզացրին, փակեցին բանտում: Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում: Պառլամենտի ուղիղ կեսը՝ գողական աշխարհի հետ կապված, մյուս կեսն ուղղակի մասնակից է երկրում եղած թալանին»,-ընդգծեց Վահան Արծրունին: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
