Այս սպանությունը ու դրա հանգամանքերը պետք է օպերատիվ ու մանրակրկիտ հետաքննվեն. Դունյա Միյատովիչ
ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայուցիչ Դունյա Միյատովիչը հայտնել է լրագրող Պավել Շերեմետի սպանության մեղավորներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտության մասին: «Այս սպանությունը ու դրա հանգամանքերը պետք է օպերատիվ ու մանրակրկիտ հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-հայտնել է Միյատովիչը: Հիշեցնենք, որ Շերեմետը զոհվել է Կիեւում հուլիսի 20-ին ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
