Դուբայում երկնաքեր է հրդեհվել
Դուբայում երկնաքեր է հրդեհվել։ 74-հարկանի երկնաքերում, որը հայտնի է որպես Սուլաֆայի աշտարակ, ուժեղ հրդեհ է բռնկվել։ Հրդեհը հաջողվել է մարել 3 ժամում, տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին Դուբայում հրդեհվել էր Address Downtown հյուրանոցը, որի հետեւանքով այրվել էր 64-հարկանի շինության 40 հարկերը։
