7 մլն եվրոյի կեղծ թղթադրամ է առգրավվել
Իտալիայում ոստիկանությունը 7 մլն եվրոյի կեղծ թղթադրամ է առգրավել, հայտնում է Reuters–ը։ Թղթադրամների մեջ կան 20 եվրո արժողությամբ նոր թղթադրամներ։ Հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 3 տղամարդ։ 20 եվրո արժողությամբ նոր թղթադրամները շրջանառության մեջ էին դրվել անցյալ տարի:
