ԱՄՆ դեսպանը՝ ՊՊԾ գնդի գրավման մասին. մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին (տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ուշադրությամբ հետեւում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու հետեւանքով ստեղծված իրավիճակին: Այս մասին նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը «Ա1+»-ի եւ «Ազատության» հետ զրույցում: «Բռնությունն երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար։ Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին, քանի որ Ամերիկայի քաղաքացիներին այս քաղաքում անվտանգության եւ ապահովության վերաբերյալ խորհուդներ տալն ԱՄՆ դեսպանության հիմնական պարտականություններից է»,-ասել է Միլզը՝ հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին ժամանակավորապես հեռու մնալ Էրեբունու տարածքից: Ռիչարդ Միլզը, ով Հայաստանի իշխանությունների հետ կիրակի օրվանից սկսած կապի մեջ չի եղել, մեջ է բերել երեկ ԱՄՆ Պետդեպում իրավիճակի վերաբերյալ հնչած հարցի պատասխանը՝ հորդորելով ՀՀ իշխանություններին պրոֆեսիոնալ կերպով մոտենալ հարցին:
