Բրյուսելի ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում
Բրյուսելի ոստիկանությունը շրջապատել է մի տղամարդու, որը իրեն կասկածելի է պահել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով բելգիական ԶԼՄ-ներին: Լայնամասշտաբ ոստիկանական օպերացիան անցկացվում է Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ «Լա Մոննե» հրապարակի մոտ: Մարդիկ տարհանվել են հարակից խանութներից, շրջանի փողոցներն արգելափակվել են:
