Չեմ հավատում կատարվածի անկեղծությանը. Ինչ որ բեմադրված էլեմենտներ կան. Սոս Գիմիշյան

«Շատ բաների չեմ հավատում»,- մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման միջադեպին։ Գիմիշյանն ընդգծեց, որ չնայած «Սասնա ծռեր» խմբում կան «ազգի նվիրյալներ», որոնք պատրաստ են ըստ նրա երկրի ու ժողովրդի համար իրենց կյանքը զոհել, այդուհանդերձ կատարվածն անհամոզիչ է.«Ինձ չի թվում, թե իրենցից շատերը գիտեին, թե ինչ են անում, հնարավոր է, որ նույնիսկ խաբված էլ լինեն, որովհետեւ քայլը փաստացի քաղաքական քայլ է, ոչ թե ահաբեկչական։ Դրանով նպատակ կա ուշադրություն սեւեռել երկրում առկա խնդիրներին, բայց քայլը չի կարելի համարել հեղաշրջման փորձ, հեղաշրջումն այդպես չեն անում։ Ճիշտ չեն հաշվարկել։ Չեմ հավատում կատարվածի անկեղծությանը։ Ինչ որ բեմադրված էլեմենտներ կան, որովհետեւ այդպես պիտի չանեին»,- նկատեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է դրդապատճառներին. «Այո, պետությունում ստեղծված իրավիճակն է, մեղավորը՝ իշխանությունները։ Այդ տղաները պետության դեմ չեն, իշխանության դեմ են։ Ընդհանրապես ամբողջ հայ ժողովուրդն է իշխանության դեմ ու բոլորը սպասում էին, որ պետք է մի բան լինի, բայց, ցավոք սրտի, չեղավ։ Ես կարծում եմ, որ ուժային ճանապարհով հնարավոր չէ իշխանություն փոխել։ Իշխանական համակարգը ձեւավորվում է կեղծվող ընտրությունների միջոցով, որոնք կեղծվում են մեր իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի համագործակցությամբ»։ Գիմիշյանի կարծիքով նախ պետք է ժողովրդին համախմբել, որպեսզի հնարավոր լինի նորմալ ընտրություն իրականացնել.«Տեսեք խումբը գրավել է այդ կառույցը ու հույսը դրել ժողովրդի վրա, որ ոտքի կանգնի, բայց պետք է ժողովրդին կազմակերպել նոր միայն գնալ այդ քայլին»։ Անդրադառնալով փոխհրաձգության ժամանակ ոստիկանի մահվան փաստին՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ ցավալի է, որ ոստիկան է զոհվել, բայց Մարտի 1-ից հետո, ըստ նրա՝ ոստիկանները պետք է պատրաստ լինեին նման միջադեպի.«2008-ից հետո, երբ ոստիկանները կրակեցին ժողովրդի վրա, պիտի պատրաստ լինեն, որ մի օր ժողովուրդն էլ իրենց վրա է կրակելու։ Իրենք ժողովրդի մի մասն են եւ կոչված են, որ ժողովրդի ու երկրի շահերը պաշտպանեն, ոչ թե անհատների։ Դրա համար իրենք պետք է պատրաստ լինեն։ Ժողովուրդն իրավունք ունի նման ոստիկանության վրա կրակելու։ Մարտի 1-ից հետո Ռուբիկոնն իրենք են անցել, տասը զոհ ենք տվել, մինչեւ այսօր ոչ մեկ պատասխան չի տվել»։ Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվողՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am