Մոգերինին կմեկնի Վաշինգտոն
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կմասնակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի գործընկերները կքննարկեն վերջին իրադարձությունները, ներառյալ Իրաքի Ֆալուջա քաղաքի ազատագրումը, ինչպես նաև կնախանշեն կոալիցիայի՝ կայանալիք մարտահրավերներին, այդ թվում՝ Մոսուլի ազատագրմանն ուղղված գործողությունների կուրսը:
