Վրաստանը, Ուկրաինան և ևս մի քանի երկիր միացել են Ղրիմի դեմ ԵՄ պատժամիջոցներին
Վրաստանը, Ուկրաինան, ինչպես նաև Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը ու Նորվեգիան միացել են Եվրամիության՝ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը (մինչև 2017թ. հունիսի 23-ը), ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Ուկրաինան»: Հայտարարության մեջ նշվում է, որ 2016թ. հունիսի 17-ին ԵՄ խորհուրդը որոշեց երկարաձգել Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոների գործողության ժամկետը: Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
