«Հայտնվել են մարդիկ,ովքեր ցանկանում են երկիրը «քոսից» ազատել».Արտավազդ Բայաթյան.տեսանյութ
«Բոլորս էլ երևի զգում էինք և սպասում, որ այսպես չի կարող շարունակվել, և դրա վերջակետը եղան ապրիլյան իրադարձությունները, որովհետև մենք հասկանում էինք, որ ամեն ինչ գողանում, կողոպտում են, արդարությունը բռնաբարված է: Ապրիլի 1-ին մենք հասկացանք, որ բանից պարզվում է՝ բանակն էլ է այդ վիճակում: Եվ դա մեզ համար արդեն մի մեծ ահազանգ էր»,- այս մասին Հայելի ակումբում ասաց երգահան Արտավազդ Բայաթյանը՝ նշելով,որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին չպետք է ահաբեկիչ անվանեն,որովհետև տղաները փորձում են,ինչպես ԳԱԱ-ի նախագահն էր հայտարարել՝ «քոսոտ» երկիրը քոսից ազատել: «Տղաները նման քայլի գնացել են, քանի որ ուզում են լավ, իրավական երկրում ապրել:Եթե բռնանում են և սպանում արդարությունը, ժողովուրդն իրավունք ունի ցանկացած ճանապարհով վերականգնել արդարությունը: Այստեղ ուրիշ ոչ մի խնդիր չկա»,- նշեց երգահանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
