Մենք պատրաստ ենք պատանդներին ազատ արձակել, եթե...Պավել Մանուկյան
16:17 Էրեբունու ՊՊԾ տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո: Armtimes.com-ը զրուցել է խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ,ով ասել է,որ գիշերները իրենց մոտ խաղաղ են լինում: Հարցին ,թե արդյոք ոստիկանության հետ բախումներ, տարածք մուտք գործելու փորձեր չե՞ն եղել,նա պատասխանել է.«Ո՞նց է հնարավոր ոստիկանությունը խելագարների հետ բախում ունենա»: Պատանդներն ի՞նչ վիճակում են հարցին նա պատասխանել է,որ պատանդ բառը չօգտագործեն .«Երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան»: Դիտարկամանը ,թե այդքան լավ հարաբերություններ ունե՞ն,ասել է այո, նրանք վատ վերաբերմունք երբեւիցե չեն տեսել: Մենք երբեք նրանց պատանդի կարգավիճակով չենք պահել, ե՛ւ սնունդով, ե՛ւ ջրով ապահովում ենք, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում: Ո՞նց կարող է մենք պատանդի կարգավիճակով պահենք իրենց, դուք կարո՞ղ է իսկական տեռորիստի տեղ եք դրել մեզ: Մեզ երեկ ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ... այ դա պատանդ կլիներ:Լրագրողը նաև խնդրել է հեռախոսը փոխանցել Վալերի Օսիպյանին,Պավել Մանուկյանը փոխանցել է,որ չի խոսում: Իսկ փոխոստիկանապե՞տը հարցին ասել է.չեն վեցնում, աղջիկս, ասում եմ քեզ: Իսկ ձեզ հետ խոսո՞ւմ են:<<Ինչի մենք վայրենի՞ ենք, որ մեզ հետ չշփվեն>>,ասել է նա: Ազատամարտիկը ավելի ուշ նույն լրատվամիջոցին ասել է. «Այստեղ կերտվելու է Նոր Հայաստանը, մենք հեռացնելու ենք իշխանությունների քրեաօլիգարխիկ բանդան: Պահանջում ենք իշխանափոխություն»:
