«Այդ տղաները զոհեր են,ոչ թե ահաբեկիչներ».Դավիթ Գասպարյան.տեսանյութ
«Հասարակությունը գտնվում է ծայրահեղ լարվածության մեջ:Սա կուտակվել է ժամանակի ընթացքում, սա մեկ օրվա բան չէ: Այս ծայրահեղ լարվածությունը գալիս է նախ՝ սոցիալական անհավասարությունից, մեր ժողովրդի մեջ կուտակված զարհուրելի դժգոհությունից, այս հայրենիքից հեռանալուց»,-այս մասին Հայելի ակումբում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձություններին:Գրականագետը նշեց,որ խմբի անդամները զոհեր են,այլ ոչ թե՝ ահաբեկիչներ: «Ես շատ ծանր տարա այս իրավիճակը, և իմ վերաբերմունքը հետևյալն է՝ Ժիրայր Սէֆիլյանն ազգային հերոս է: Այդ մարդը կռվել է Ղարաբաղում, հաղթանակ է տարել, ապահովել է մեր առաջընթացը, եթե առաջընթաց կա գոնե Ղարաբաղի հետ հարցերի լուծման գործում: Ինչպե՞ս ենք մենք վարվում մեր հերոսների հետ: Սամվել Բաբայան կար, հերոս մարդ էր: Ի՞նչ արեցինք, տարանք, Շուշիի բանտում նստեցրինք: Ժիրայր Սէֆիլյանին տարել, բանտում նստեցրել ենք: Ինչո՞ւ»,-ընդգծեց պարոն Գասպարյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
