3 հազար ներգաղթյալ է փրկվել
Շուրջ 3,2 հազար ներգաղթյալ է այսօր փրկվել Լիբիայի ափերի մոտ, հայտնում է Reuters-ը: Միևնույն ժամանակ, 1 ներգաղթյալ է խեղդվել: Անհետ կորածների մասին տեղեկություններ չկան: Առափնյա ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մաքսանենգները վերջին շրջանում Իտալիա են ուղարկել ներգաղթյալներով լի նվազագույնը 26 նավ: Երկուշաբթի օրվա դրությամբ 79,8 հազար ներգաղթյալ է Իտալիա ժամանել ծովով՝ համեմատած անցած տարվա 83,1 հազար ներգաղթյալի հետ, այն դեպքում, երբ Թուրքիայից Հունաստան ժամանող ներգաղթյալների թիվը նվազել է 95 տոկոսով:
