Կներեք, բայց սա պատահականություն չէր.Կարինե Դանիելյան
15:57 «Վիճակի այնպիսի հանգուցալուծում պետք է ունենա, որ այլևս արյուն ու զոհեր չտեսնենք:Զինված լուծումները ընդունելի չեն, բայց համոզված եմ, որ բոլորս, հատկապես իշխանությունները, դասեր քաղելու լուրջ անելիք ունեն: Կներեք, բայց սա պատահականություն չէր, սա սպասելի էր: Մեզ չհաջողվեց բարոյականության հիմքերի վրա պետականություն կառուցել, մենք այն կառուցեցինք անբարոյականության վրա, որը ծնեց ագրեսիա և դժգոհություն: Եթե մենք հանգիստ նայում ենք, որ որոշ մարդիկ աղբամանների մեջ միշտ ուտելիք ու հագուստ են որոնում, իսկ մյուսները պալատներ, դդղյակներ են կառուցում, մեկը խիստ աղքատ է, մյուսն ասում է՝ ամենը ինձ, և միայն ինձ, իհարկե, այդ ամենը ծնելու է ագրեսիա ու բախումներ»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝անդրադառնալով Էրեբունիում ստեղծված ճգնաժամային վիճակին, որն արդեն չորրորդ օրն է ՝ լարված է պահում հասարակությանը: Նրա համոզմամբ՝ եթե իշխանությունները չհասկանան, որ ստեղծված իրավիճակը խորքային պատճառներ ունի, և շտապ պետք է խորքային փոփոխություններ կատարվեն, ապա հնարավոր չի լինի շարունակել անկախ պետության ոչ միայն զարգացումը, այլ նաև գոյությունը: Ըստ Դանիելյանի, բոլորը պետք է դասեր քաղեն այդ վիճակից, մտածեն, թե ինչու են միշտ պետականություն կորցրել: Ըստ նրա, կորցրել ենք, որովհետև չենք կարողացել այնպիսի հասարակարգ կառուցել, որ երկիրը զարգանա:
