Եթե այս տղաները հերոսներ չեն, ապա ովքե՞ր են մեր հերոսները՝ Մանվելը՞, Սեյրա՞նը
15:12 Երգահան Արտավազդ Բայաթյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ Հայաստանի կառավարությունն ուրվականի նման է՝ չենք հասկանում ժողովուրդը ծառա ունի՞, թե՞ ոչ։«Նման պայմաններում անգամ Սահմանադրությունը ոչինչ չի ասում։ Պաշտոնական որեւէ հայտարարություն չկա։ Բանից պարզվում է, որ մեր եկեղեցին էլ է տեսիլքային վիճակում»։ Վահան Արծրունին էլ կարծում է,որ օրինակ, ԱՄՆ-ի Սահմանադրությունը թույլատրում է քաղաքացուն զենք կրել՝ ոչ միայն իրեն պաշտպանելու համար, այլ նաեւ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապստամբել պետության դեմ։ Մեր Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս։ «Այո, տղաները ռադիկալ են, զենքով են մտել։ Բայց մտել են կյանքի որակը փոխելու նպատակով, իսկ ի՞նչ է առաջարկում կառավարությունը, վերադառնալ նույն համակարգի՞ն»: Ըստ Վահան Արծրունու, եթե այս տղաները հերոսներ չեն, ապա ովքե՞ր են մեր հերոսները՝ Մանվելը՞, Սեյրա՞նը։ Գրականագետ Դավիթ Գասպարյանի դիտարկմամբ՝ «ճիշտ կլինի, որ Սեֆիլյանին բաց թողնեն, եւ հնարավորություն տան խոսելու։ Ի վերջո, թե ինչու են նրան բանտ նստեցրել, ոչ ոքի հայտնի չէ։ Իսկ այն, ինչ հայտարարում է ԱԱԾ-ն, ոչ ոքի վստահություն չի ներշնչում»։
