«Սասնա ծռեր»-ի խենթերը դժվար ճանապարհ են ընտրել».Կարինե Դանիելյան.տեսանյութ
«Իհարկե, բոլորս համաձայն ենք, որ պետք է գտնվի հանգուցալուծում, որ մենք այլևս արյուն, զոհեր չտեսնենք, որ մեծ դժբախտություն է տեղի ունեցել, և բոլորիս համար զինված հարձակումներով լուծումներն ընդունելի չեն, բայց ես համոզված եմ, որ մենք բոլորս, և հատկապես՝ իշխանություններն այս երևույթից լուրջ դասեր քաղելու լուրջ խնդիր ունենք: «Սասնա ծռեր»-ի խենթերը դժվար ճանապարհ են ընտրել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձություններին:Բանախոսը գտնում է,որ սա պատահականություն չէ, և այն սպասելի երևույթ էր:Բնապահպանի խոսքով՝ հասարակարգը, կառավարման համակարգը պետք է վերափոխվի, քանի որ այս հիմքերի վրա չենք կարող շարունակել անկախ պետության ոչ միայն զարգացումը, այլև՝ գոյատևումը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
