«Միայն ոստիկանական մարմիններն են երևում, նույնիսկ ոստինակապետը չկա».Անահիտ Բախշյան.տեսանյութ
«Այս օրերին, միայն ոստիկանական մարմիններն են երևում, նույնիսկ ոստինակապետը չի երևում, և չենք հասկանում իշխանությունն՝ ի դեմս նախագահի, Ազգային ժողովի, կառավարության՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ են ասում կամ ինչպե՞ս են տեսնում հանգուցալուծումը: Բանակցություններ ասվածը, որ գրվում է լրատվությամբ, ինչ է նշանակում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: 99 տոկոսը դեմ են արյունահեղությանը: Ժողովուրդն արյունհեղությանը դեմ է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:Վերջինս գտնում է,որ երկու կողմն էլ պետք ինչ-որ զիջումների գնան, բայց այծի նման հայտնվել են մի նեղ կամրջի վրա և ոչ մեկը մի միլիմետր չի ուզում զիջել: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին՝ Բախշյանը հիշեցնում է նրա անցած ճանապարհն ու նվիրվածությունը պայքարին: «Եվ այս ամենից հետո, երեք նախագահներից և ոչ մեկը Սեֆիլյանին քաղաքացիություն չտվեց»,-ընդգծեց տիկին Բախշյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
