Ընդդիմությունը դեմ է սահմանադրական բարեփոխումների փաթեթին
contact.az-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի Համակարգող խորհուրդը արտահերթ նիստում լուրջ անհանգստություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիեւի՝ իր լիազորություններն ընդլայնող հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հետ կապված: Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները, Համակարգող խորհրդի անդամների կարծիքով, փաստացի կհանգեցնեն իշխանության բռնազավթման եւ պետության ժողովրդավարական ինստիտուտների էլ ավելի թուլացման: Որոշում է ընդունվել այդ կապակցությամբ հանդես գալ հատուկ հայտարարությամբ:
