Ֆրանսիայում արտակարգ դրությունը երկարաձգել է
RFI–ն գրում է ,որ Ֆրանսիայի ազգային ասամբլեան երկրում ահաբեկչական սպառնալիքի պատճառով արտակարգ դրությունը երկարաձգել է եւս կես տարով, արտակարգ դրությունը կգործի մինչեւ 2017-ի վերջը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Հանրապետականներ» կուսակցությունն առաջարկել էր միանգամից 6 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, պահանջում էին անցկացնել վարչական խուզարկություններ, առգրավել համակարգիչները, բջջային հեռախոսները եւ ինֆորմացիայի այլ կրիչները։
