Դոնալդ Թրամփը` պաշտոնապես ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու
Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում անցկացվող Հանրապետական կուսակցության համագումարումԴոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն: Միլիարդատեր գործարարը ստացավ առաջադրման համար պահանջվող՝ 1237 պատվիրակների ձայները: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը նախատեսվում է հաջորդ շաբաթ Ֆիլադելֆիայում, որտեղ կուսակցությունը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 8-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում կառաջադրի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը:
