«Հիմնադիր խորհրդարանը» զինված ապստամբության միջոցով Երևանում գրավել է ոստիկանական շենք, որտեղ պահում են պատանդների: Նրանք պահանջում են ազատ արձակել շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես հայտնի է, զոհվել է մեկ ոստիկան, կան վիրավորներ:
Այժմ, կարծես, նյարդերի պայքար է ընթանում: Իշխանությունը կտրուկ քայլերի չի դիմում, հայտարարվում է, որ ցանկանում են բանակցությունների միջոցով խնդիրը հանգուցալուծել:
Ինչու՞ տեղի ունեցավ նման բան Հայաստանում: Այս հարցի պատասխանը ոչ միայն պետք է փորձեն գտնել քաղաքացիները, այլ` նախևառաջ իշխանությունները:
Ինչու՞ է քաղաքական մի փոքրիկ խմբավորման համար իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը մնացել է` զինված ապստամբությունը, արյունով ու բռնությամբ շանտաժ անելը:
Ինչու՞ Հայաստանում բոլոր ճակատագրական սխալներից հետո իշխանությունները դասեր չեն քաղում: Խնդիրը շատ ավելի գլոբալ է, միայն հարցը «Հիմնադիր խորհրդարան», Ժիրայր Սեֆիլյան և իշխանություն հարթությունում չէ:
Հայաստանում խորացած խնդիրները լուծում չեն ստանում: Այսօր, երբ զինված ապստամբները շարունակում են գրավված պահել պետական կառույց, բերման էին ենթարկվում մարդիկ, որոնք թեև ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց որևէ առնչություն չունեն Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այդ մարդկանց, առանց որևէ հիմնավորման հրավիրում են ոստիկանության բաժիններ: Ինչու՞ է իշխանությունը որոշակի պահից սկսում անել ոչ ադեկվատ քայլեր ու ցույց տալ իր սնանկությունը:
Հայաստանն այսօր, իսկապես, բավական բարդ իրավիճակում է հայտնվել: Ղարաբաղյան հարցում Հայաստանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում` տարածքների հանձնման պահանջով:
Իշխանությունը ապրիլի քառօրյա պատերազմից հետո մատը-մատին չտվեց` Հայաստանի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, հասարակությանը համախմբելու, հայկական կողմի պահանջները լսելի դարձնելու, Ալիևի սանձազերծած պատերազմը միջազգային հանրությանը որպես հանցագործություն ներկայացնելու ուղղությամբ:
Ստացվում է` դրսում Հայաստանի իշխանությանը ճնշում են, ներսում քաղաքական մի փոքրի խմբակ որոշում է զինված ապստամբություն իրականացնել: Սա խոշոր հաշվով, պետականության դեմ ավելի մեծ հարված է, քան թշնամու կողմից մի քանի պատերազմների սանձազերծումը:
Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» գործողություններին, ապա ամիսներ շարունակ այս խումբն ապացուցել է, որ անգամ 500 կողմնակից չունի, նրանց կազմակերպած հանրահավաքների մասնակցում էին 50-100 մարդ, որոնցից երկու տասնյակը լրագրողներ էին:
Ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանը» դիմում է ծայրահեղ միջոցների` առավելապես իր քաղաքական շահն ունենալով, և նրանց հայտարարությունները, թե դա անում են` «ազգի համար» բավական աբսուրդային են: Դեռ պետք է փորձել հասկանալ` նրանք ո՞ւմ նկատի ունեն: Հասարակական աջակցություն չունեցող քաղաքական ուժը` չի կարող ակնկալել ժողովրդի աջակցություն, եթե չունի այդ աջակցությունը առօրյայում: Իսկ նման դեպքում սեփական նախաձեռնությամբ զինված գործողությունները ներկայացնելը որպես «ազգի փրկության» ազգանվեր գործ` այնքան էլ հուսադրող չի թվում:
Իրականում, Հայաստանը հայտնվել է պետականության կորստի` անդունդ գլորվող մի շրջանակի մեջ: Չի երևում քաղաքական կամք իշխանության կողմից` Հայաստանը դեպի զարգացում տանելու ուղղությամբ:
Չկա տեսլական, ծրագիր, նպատակ, երազանք... Կա միայն ճահճում հարստացող իշխանություն ու հուսահատ հասարակություն: Ուրիշ ոչինչ:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը