Կրակահերթ՝ ոստիկանների ուղղությամբ
Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել ոստիկանության երկու աշխատակիցների ուղղությամբ, որոնք պարեկություն էին իրականացնում Նյու Յորքի Բրուքլինի շրջանում, հաղորդում է New York Times-ը: Միջադեպի հետեւանքով, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ի երեկոյան, ոչ ոք չի տուժել: Լրատվամիջոցի փոխանցմամբ, մուգ գույնի սեդանում, որից կատարվել է հարձակումը, եղել է 4 մարդ: Ավելի ուշ այդ մեքենան հայտնաբերվել է Բրուքլինի մեկ այլ մասում, ուղեւորներ չեն եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, տեղի ունեցածի դրդապատճառներն անհայտ են:
