Թուրքիայի պահանջը
Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է կալանավորել ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին և արտահանձնել Թուրքիային: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ն՝ ընդգծելով, որ վերջինիս թուրքական իշխանությունները կասկածում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Ինչպես հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը՝ թուրքական կողմն արդեն համապատասխան պահանջ է ձևեկերպել ու ներկայացրել ամերիկյան կողմին: «Մենք ունենք բավականին հիմնավորված փաստեր, որոնք վերաբերում են մասնավորապես Գյուլենին և ապացուցում են, որ հեղաշջման փորձն իրականացվել է նրա կամքով և հրամանով: Դա ապացուցելու անհրաժեշտություն այլևս չկա»,- ասել է պաշտոնյան:
