Թուրքիայում կրթության նախարարության 15 հազար աշխատակից հեռացվել է աշխատանքից
Թուրքիայում հուլիսի 15–ի ռազմական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից զանգվածային հեռացումները հասել են նաեւ Կրթության նախարարություն։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրթության նախարարության 15 հազար աշխատակից հեռացվել է աշխատանքից։ Նշվում է, որ հիշյալ աշխատակիցները կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ։
