Անկարայում շատ ուժեղ պայթյուն է որոտացել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շատ ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին։ Ինչպես նշում է РИА Новости-ն՝ Sky News Arabia հեռուստաալիքն ուղիղ հեռարձակում է անում քաղաքից։ Հեռուստաալիքի կայքը հաղորդում է, որ քաղաքի վրա սև ծխի սյուն է բարձրացել։ Միջադեպի մանրամասներ ու զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
