Թուրքերը սպառնացել են սպանել Հունաստան փախած թուրք զինվորականներին
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ալեքսանդրապոլիս ժամանած թուրքերը մահվան սպառնալիքներ են ուղղել փախուստի դիմած ութ թուրք զինվորականների: Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձից հետո ութ զինվորականներ ուղղաթիռով փախել էին Հունաստան։ Նրանք հերքել են իրենց մասնակցությունը հեղաշրջման փորձին ու հայտնել են, որ իրենց կյանքի համար մտավախությունների պատճառով փախուստի են դիմել։ Նշվում է, որ դատական նիստին մասնակցել են բազմաթիվ թուրք լրագրողներ ու Հունաստանի մուսուլմանական փոքրամասնության ներկայացուցիչներ, վերջիններս զինվորականների հասցեին սպառնալիքներ ու անեծքներ են հնչեցրել։
