Ադրբեջանում արգելել են Գյուլենի հետ հարցազրույց անցկացրած հեռուստաալիքի հեռարձակումը
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը կասեցրել է «ANS» հեռուստաալիքի և ռադիոկայանի հեռարձակումը, քանի որ փորձել են հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամականքարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին ռեպորտաժ: Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական ցանցի ղեկավար համարվող Գյուլենի հետ հարցազրույցի հեռարձակումն այն պարագայում, երբ Ալիևը դատապարտել է Թուրքիայում հեղաշրջման փորձը և հայտարարել Ադրբեջանի ժողովրդի` թուրք ժողովրդի կողքին լինելու մասին:
