Այսօր քառօրյա պատերազմում հերոսաբար մարտնչած, սակայն հայի ձեռքով սպանված ոստիկանության գնդապետի հոգեհանգիստն է
Այսօր՝ հուլիսի 19-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ՝ գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց զինված խմբի կողմից իրականացված հարձակման արդյունքում։ Ա․ Վանոյանին ճանաչողները ասում էին․ «Արցախյան և քառօրյա պատերազմի ժամանակ իր մարտական ընկերների հետ ազերիների դեմ պայքարում նա եղել է անկոտրում և չի ընկճվել, ու զարմանում ենք, որ զոհվեց հայի ձեռքով, ինչի համար նաև դատապարում ենք ու վստահ ենք, որ մեղավորները արժանիօրեն կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստին ներկա էին ոստիկանության ղեկավար ողջ կազմը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։
