Մոտ 9 500 մարդու նկատմամբ դատական հետաքննություն է սկսվել
Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է, որ դատական հետաքննություն է տարվում 9 322 մարդու նկատմամբ՝ կապված երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Թուրքիայում կառավարությունը հայտնել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին, որձը ձախողվել է: Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել 6 000 մարդու, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների: Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ վերջին տվյալներով մահացել է 290 մարդ:
