Ձերբակալվել է Թբիլիսիի հրաձգության մասնակիցներից մեկը
Վրաստանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիի Կատարումների ազգային բյուրոյի մոտ հրաձգության մասնակիցներից մեկին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»–ն։ Միխայիլ Վ.–ն ուղեկցել է Արչիլ Մամագեիշվիլիին հանցագործության օրը։ «Հետաքննությունը պարզել է, որ 1966–ին ծնված Ավթանդիլ Ա.–ն Թբիլիսիի Կատարումների ազգային բյուրոյի մոտ վրեժխնդրության հողի վրա հրազենային զենքով վիրավորել է Արչիլ Մ.–ին, իսկ Միխայիլ Վ.–ն, որն ուղեկցում էր Արչիլ Մ.–ին, վիրավորել է Ավթանդիլ Ա.–ին»,– ասված է հաղորդագրության մեջ։
