Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման համատեղ քայլերը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցե, որի ժամանակ քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ, կոնկրետ քայլերը Սիրիայի հակամարտությունը լուծելու նպատակով և խոսել Մոսկվայում կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նշենք նաև, որ խոսելով Ռուսաստան կատարած այցից՝ Քերին նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է մի շարք հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացը:
