Անկարգություններ հնդկական Քաշմիրում
Հնդկաստանի Քաշմիրում զինվորականների կողմից ցուցարարների վրա կրակ բացելու հետևանքով զոհվել է ևս 3 մարդ, ինչի հետևանքով անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է մինչև 42 մարդու, հայտնում է Reuters-ը: Պարբերականի տեղեկություններով՝ ցուցարարները փակել են գլխավոր ճանապարհն ու քարեր նետել զինվորական ավտոշարասյան ուղղությամբ: Հրաձգության հետևանքով 2 կին մահացել է տեղում, 1 տղամարդ՝ հիվանդանոցում:
