Զինված հարձակում՝ Ֆրանսիայում
Սառը զենքով զինված 37-ամյա տղամարդն այսօր առավոտյան հարձակում է գործել մի կնոջ և նրա 9-14 տարեկան 3 դուստրերի վրա, հայտնում է AFP գործակալությունը: Հարձակվողի գործողության դրդապատճառները պարզ չեն: Տուժած աղջիկներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
