Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է ձերբակալել Գյուլենին
Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ձերբակալել ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:Թուրքիայի իշխանությունները Գյուլենին կասկածում են երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ երկրի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ին պաշտոնական հարցում կուղարկեն՝ Գյուլենին հանձնելու խնդրանքով:
