Ձերբակալվել է Էրդողանի երկրորդ խորհրդականը
Թուրքիայում ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկրորդ խորհրդականը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press»-ին: Նա կասկածվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ: Էրկան Քիվրակիին ձերբակալել են արձակուրդում եղած ժամանակ: Անթալիայում հարցաքննելուց հետո նրան ուղարկել են Անկարա:
