ԱՄՆ-ին ՌԴ-ի հետ համագործակցելուց բացի ոչինչ չի մնում անել
«The National Interest»-ում հոդված է հրապարակվել՝ անդրադարձ կատարվելով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին:Ըստ հոդվածի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարտուղարությունը դժգոհ է Միացյալ Նահանգների՝ Սիրիայում վարվող քաղաքականությունից: Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվային առաջարկել համատեղ պայքարել սիրիական ահաբեկչական խմբավորումների դեմ: Փոխարենը Ռուսաստանը պետք է համաձայնի ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Սակայն հեղինակի կարծիքով Մոսկվայի հետ համագործակցությունն ակնհայտորեն դուրսչի գա Պենտագոնին, Պետքարտուղարությանը և ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին:
