ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն տեղյակ չեն
ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում տեղեկություն չունեն «թուրքական կորած ռազմանավերի» կամ ինքնաթիռների մասին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեզ ոչինչ հայտնի չէ թուրքական կորած ռազմանավերի կամ ինքնաթիռների մասին: ՆԱՏՕ-ն Թուրքիայից տեղեկատվություն կամ օգնության հայց չի ստացել կորած ռազմանավերի հետ կապված»,- ասել է Եվրակոմիտեի ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
