«Այստեղ այլ սցենար է իրականացվում».Կարեն Աղամանյան.տեսանյութ
«Այստեղ այլ սցենար է իրականացվում:Շատերը չգիտեն կամ մոռացել են,որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց էկոլոգիայի խնդիրներով։ Ժողովրդին հանեցին դուրս, հետո շարժումը այլ ընթացք ունեցավ։ Նման սցենարներ վաղուց են մշակված. եւ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են երկրներ կործանվում։ Չմոռանանք, ինչ է կատարվում Լիբանանում, Սիրայում, Ուկարաինայում։ Ամբոխը չի կարող ղեկավարել, ամբոխը ուղեկցվում է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ նշելով,որ «փողոցային քաղաքականությունը լավ բանի չի հանգեցնի», եւ ճիշտ չեն նրանք ովքեր կոչ են անում դուրս գալ փողոց, սա հղի է վատ հետեւանքներով։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ստեղծագործական միությունը՝ վաղը հանդես կգա հայտարարությամբ և չի բացառվում, որ մշակութային գործիչները կառաջարկեն միջնորդի դեր ստանձնել կողմերի միջեւ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
