Ինչ պաշտոններ են ուզում ՀՅԴ-ականները
ՀՀԿ-ի հետ բանակցություններում Դաշնակցությունը մեծ ախորժակ է ցուցաբերում: Չնայած պնդումներին, թե Դաշնակցության գերնպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են ու այս համատեքստում է կայանում նրա պահանջատիրությունը, մասնավորապես ՀՅԴ-ականները ցանկանում են տիրանալ ազդեցության լայն ոլորտ ունեցող եւ ընտրությունում օգտագործվող լծակներ տվող գերատեսչությունների, այդուհանդերձ մեզ հայտնի է դարձել, որ հին ընկերները բանակցում են 4-5 պորտֆելի շուրջ: Խոսքը Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնն է,որը թափուր է Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո, ՀՅԴ-ն այստեղ Լեւոն Մկրտչյանին է տեսնում, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության, սոցապնախարարության, Տարածքային կառավարման ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է, դրան գումարած 2 մարզպետի պաշտոն:
